Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» 7-2 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Դուբլով աչքի ընկան Թեմուր Ջիկիան ու Լևոն Պետրոսյանը: Մեկական գոլ էլ խփեցին Տիգրան Գևորգյանը, Մատաս Վարեյկան ու Անտոն Բրատկովը: «Լեռնային Արցախի» գոլերը խփեցին Իլյա Տրինկոն ու Միլոշ Միլովանովիչը:
Հայաստանի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակիցներ «Ուրարտուի» ու «Արարատ-Արմենիայի» առաջին խաղում հաղթեց գործող գավաթակիրը: Վարդան Մինասյանի թիմի միակ գոլը խփեց Տենտոն Յենեն:
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Փյունիկ» - «Լեռնային Արցախ»՝ 7-2
Թեմուր Ջիկիա, 40, 66, Մատաս Վարեյկա, 45, Լևոն Պետրոսյան, 60, 86, Տիգրան Գևորգյան, 85, Անտոն Բրատկով, 90+6 - Իլյա Տրինկո, 71, Միլոշ Միլովանովիչ, 82
«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 0-1
Տենտոն Յենե, 48