Logo

Հայաստանի գավաթ. «Փյունիկը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Արարատին»

16:42 / 24.11.2023Ֆուտբոլ
null

«Փյունիկը» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում ընդունեց «Արարատին» և լրացուցիչ ժամանակում հաղթանակի հասավ 3-1 հաշվով:

«Արարատի» կազմում առաջին խաղակեսի 24-րդ րոպեին գոլ խփեց Այմեն Մահմուդը: «Փյունիկից» 44-րդ րոպեին 11-մետրանոցով հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Էդգար Մալաքյանը:

Խաղի հիմնական ժամանակում թիմերը հաղթողին չպարզեցին: Լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց «Արարատի» ֆուտբոլիստ Ալասան Ֆայեն: 11-մետրանոց հարվածով «Փյունիկին» առաջ մղեց Հովհաննես Հարությունյանը: Լրացուցիչ ժամանակի 105-րդ րոպեին դաշտի տերերն ավելի մեծացրին առավելությունը: Աչքի ընկավ Սեմ Հենդրիքսը: 

«Փյունիկի» մրցակիցը քառորդ եզրափակիչում հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Փյունիկ» - «Արարատ»՝ 3-1

Էդգար Մալաքյան 44 (11մ), Հովհաննես Հարությունյան 92 (11մ), Սեմ Հենդրիքս 105 – Այմեն Մահմուդ, 24

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա