Երևանի «Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին» Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում և դուրս եկավ հաջորդ փուլ:
«Ջունիոր սպորտ» ստադիոնում կայացած հանդիպման 40-րդ րոպեին «Նոային» հաշվի մեջ առաջ մղեց Գոնսալու Գրիգորիուն: 51-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Գոռ Մանվելյանը:
Ռուի Մոտայի թիմը քառորդ եզրափակիչում կհանդիպի «Գանձասարին»:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Նոա» – «Ալաշկերտ»՝ 2-0
Գոնսալու Գրիգորիու, 40, Գոռ Մանվելյան, 51