«Նոան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթեց «Գանձասարին»։ Առաջին մրցավեճում էլ «Նոան» առավելության էր հասել 3-0 հաշվով։
Մրցաշարում պայքարը շարունակում են նաև «Արարատ-Արմենիան», «Փյունիկն» ու «Վանը»։
Կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 3-ին, կմեկնարկի ժամը 19:30-ին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Նոա» - «Գանձասար»` 4-0
Զավեն Խուդավերդյան, 13, Մաթեուս Այաս, 29, Էրալդո Չինարի, 81, Բրունու Ալմեյդա, 84


