Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի 2025/26 խաղարկության նախնական փուլի հանդիպումների ժամանակացույցը, FastNews-ը տեղեկանում է ՀՖՖ Մրցումների բաժնից:
«Վայք» - «Կիլիկիա» խաղը չեղարկվել է «Վայք» թիմի՝ գավաթի մասնակցությունից հրաժարվելու պատճառով, որի վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն կկայացնի որոշում։
Հայաստանի գավաթ, նախնական փուլի խաղերի ժամանակացույցը.
15.09.2025թ. - «Սյունիք» - «Հայք»՝ 16:00
16.09.2025թ. - «Արարատի Արաքս» - «Լեռնային Արցախ»՝ 16:00
17.09.2025թ. - ՄԻԿԱ - «Սարդարապատ»՝ 16:00
17.09.2025թ. - «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 19:00
18.09.2025թ. - «Բենտոնիտ» - «Անդրանիկ»՝ 16:00


