Logo

Հայաստանի գավաթ․ «Կիլիկիան» խփեց 9 գոլ, Ալեքսանդր Կարապետյանի պոկերը

21:00 / 10.10.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթի խաղարկության առաջին փուլում «Կիլիկիան» Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 9-1 հաշվով առավելության հասավ «Ֆալկոնսի» նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

«Կիլիկիայի» կազմում պոկերի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում կխաղա սիրողական ակումբ։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել ԲԿՄԱ-ն, «Վեստ Արմենիան», «Միկան», Կապանի «Գանձասարն» ու «Սյունիքը»։

Հայաստանի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Կիլիկիա» - «Ֆալկոնս»՝ 9-1

Ալեքսանդր Կարապետյան, 7, 49, 79, 80, Ֆրունզե Պողոսյան, 30, Աբուբաքար Սիլա, 43, 68, Աբու Իսահակու, 60 (11 մ․), Րաֆֆի Մաթևոսյան, 90 - Հայկ Ղազարյան, 75

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա