Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Վանը» 3-2 հաշվով հաղթեց «Վեսթ Արմենիային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Չարենցավանը ներկայացնող թիմի կազմում 2 ասիստով աչքի ընկավ նիգերիացի վինգեր Ֆարայոլա Օլավալեն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մրցակցի դարպասն ուղարկել էր 3 անպատասխան գնդակ:
Նախորդ անգամ «Վանը» կիսաեզրափակիչ էր հասել 2021/22 մրցաշրջանում և պարտվել էր «Ուրարտուին»:
Ավելի վաղ կիսաեզրափակիչի ուղեգիր էին ձեռք բերել նաև գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»:
Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Վեսթ Արմենիա» - «Վան»՝ 2-3
Յարոսլավ Մատյուխին (ինքնագոլ), 38, Մարտին Գրիգորյան, 90+2 - Իզուչուկվու Օկոնկվո, 17, Լևոն Վարդանյան, 45, Մալիկ Օդեյինկա, 65