Logo

Հայաստանի Գավաթ. «Գանձասարը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ

16:40 / 05.10.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի Գավաթի 1/16-րդ եզրափակիչում «Գանձասարը» տանը 5-1 հաշվով հաղթեց «Օնորին»: 

Խաղը կայացավ Կապանի «Լեռնագործ» ստադիոնում: Առաջին խաղակեսում դաշտի տերերը 2 գնդակի առավելություն ստացան: 2-րդ խաղակեսում «Գանձասարը» մեծացրեց ճնշումն ու հաշիվը դարձրեց 5-0: Խաղավարտին «Օնորը» խփեց հեղինակության գոլը, բայց դուրս մնաց հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ վաղը «Սյունիքը» նույն մարզադաշտում կընդունի «Նիկարմին»: Հոկտեմբերի 7-ին «Էկովիլը» Ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Միկայի» հետ, հոկտեմբերի 8-ին «Լեռնային Արցախը» Վայքի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Վեսթ Արմենիային»: Նույն օրը ԲԿՄԱ-ն Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Անդրանիկին», իսկ հոկտեմբերի 10-ին «Կիլիկիան» Ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Ֆալկոնսի» հետ:

«Սյունիք» - «Նիկարմ», «Լեռնային Արցախ» - «Վեսթ Արմենիա» խաղերը կմեկնարկեն ժամը 14:00-ին, իսկ «Էկովիլ» - «Միկա», ԲԿՄԱ - «Անդրանիկ» և «Կիլիկիա» - «Ֆալկոնս» հանդիպումները՝ ժամը 19:00-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա