«Միկա» - «Լեռնային Արցախ» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը: Երևանի ՄԶՀՀԿ մարզադաշտում կայացած խաղում «Լեռնային Արցախը» 2-0 հաշվով հաղթեց լրացուցիչ ժամանակում։ Գոլի հեղինակ դարձան Ախմետ Ջինդոյանը և նիգեիացի հարձակվող Օլուեբուբե Միրաքլը։
«Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում երեք անգամ վրիպեցին 11-մետրանոցից։ Երեք դեպքում էլ հաջող գործեց «Միկայի» դարպասապահ Սարգիս Դերձակյանը։
Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Միկա» - «Լեռնային Արցախ»՝ 0-2
Ախմետ Ջինդոյան, 105+2, Օլուեբուբե Միրաքլ, 119
Վրիպում 11-մետրանոցից՝ Ախմետ Ջինդոյան, 24, Արթուր Օրդինյան, 56, Տիգրան Հակոբյան, 95 (Բոլորը՝ «Լեռնային Արցախ»)


