Երևանի «Արարատն» ու Կապանի «Սյունիքը» դուրս եկան Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
«Արարատը» 1/8 եզրափակիչում հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Սարդարապատի» դարպասը: «Սյունիքը» տանը 1-0 հաշվով հաղթեց «Կիլիկիային»:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Սարդարապատ» - «Արարատ»՝ 0-3
Աբուբակար Ուատարա, 63, Կալիֆալա Դումբիա, 67, Գոռ Լուլուկյան, 81
«Սյունիք» - «Կիլիկիա»՝ 1-0
Էրիկ Սողոմոնյան, 51
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


