Logo

Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Գանձասարին»

20:31 / 24.11.2023Ֆուտբոլ
Արարատ-Արմենիա-1-0

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում ընդունեց «Գանձասարին» և առավելության հասավ 1-0 հաշվով։

Արդեն 24-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Արտյոմ Ավանեսյանը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը։ 80-րդ րոպեին հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց փոխարինման դուրս եկած Ալեմաոն։

Բրազիլացի պաշտպանը 100-րդ հանդիպումն անցկացրեց «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկով և համարվում է ակումբի պատմության չորրորդ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստը։ 100 խաղում Ալեմաոն դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Կիլիկիան», Չարենցավանի «Վանը» և «Փյունիկը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա