Logo

Հայաստանի գավաթ. «Արարատ-Արմենիան» հաղթանակ կորզեց «Ուրարտուից» և կիսաեզրափակիչում է

20:55 / 01.04.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ մասնակիցն է։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը սեփական դաշտում կրկին հաղթեց «Ուրարտուին»` 2-1։ Դիմակայության առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս առավելության էր հասել 1-0 հաշվով։

42-րդ րոպեին «Ուրարտուին» հաշվի մեջ առաջ մղեց Դմիտրի Տիխին, 62-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ալեքսանդր Պուսկոն գրավեց սեփական դարպասը, իսկ «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլն ավելացված 7-րդ րոպեին խփեց Ալվին Թերան։

«Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում հաղթեց 3-1 հաշվով։ Կիսաեզրափակիչում է նաև «Փյունիկը»։

Ապրիլի 2-ին կկայանան նաև «Վեստ Արմենիա» - «Վան» և «Նոա» - «Գանձասար» դիմակայությունների պատասխան խաղերը։ Առաջին մրցավեճերում «Նոան» ու «Վանը» հաղթել են 3-0 հաշվով։

Հայաստանի գավաթ, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»` 2-1 (առաջին խաղը` 1-0)

Ալեքսանդր Պուսկո, 62 (ինքնագոլ), Ալվին Թերա, 90+7 - Դմիտրի Տիխի, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ