Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» դիմակայությունը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։
«Փյունիկը» պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Անտոն Բռատկովի ու Դավիթ Դավիդյանի գոլերի շնորհիվ հաղթեց 2-0 հաշվով։
Առաջին մրցավեճում էլ «Արարատ-Արմենիան» էր հաղթել նույն հաշվով։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում է, հասանելի է նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


