Logo

Հայաստանի գավաթ. «Անդրանիկը» քառորդ եզրափակիչում է

17:01 / 29.10.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Անդրանիկը» 2-0 հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի դեմ խաղում:

Արդեն առաջին խաղակեսում «Անդրանիկը» 2 գոլի առավելություն ստացավ: Դարպասի գրավմամբ աչքի ընկան Կաի Մորոզումին և Խուան Պալասիոսը, իսկ ԲԿՄԱ-ն խաղի 65-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. Ալեքսանդր Պետրոսյանը կարմիր քարտ ստացավ Սալի Տրաորեին հարվածելու համար:

«Անդրանիկը» քառորդ եզրափակիչում է, ԲԿՄԱ-ն դուրս է մնում պայքարից:

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Անդրանիկ» - ԲԿՄԱ՝ 2-0

Կաի Մորոզումի, 9, Խուան Պալասիոս, 41

Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ