«Կիլիկիան» նվաճեց Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր։ 1/8 եզրափակիչում սիրողական ակումբը 2-1 հաշվով հաղթեց Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ «Միկային»։
«Կիլիկիայի» կազմում խաղի հաշիվը երկրորդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում կխաղա սիրողական ակումբ։
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Միկա» - «Կիլիկիա»՝ 1-2 (տեսանյութ)
Անդրանիկ Կարապետյան, 13 – Ալեքսանդր Կարապետյան, 2, Հրաչյա Յարդումյան, 41
«Վան» - «Վեստ Արմենիա»
«Փյունիկ» - «Արարատ»
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»
«Ալաշկերտ» - «Նոա»
«Սյունիք» - ԲԿՄԱ
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է, որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր նաև երկրի չեմպիոնի կոչումը։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Գյումրիի «Շիրակը» պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչից։