Logo

Հայաստանի գավաթ․ «Նոան» 11-մետրանոցներով հաղթեց «Ալաշկերտին»

17:11 / 25.11.2023Ֆուտբոլ
null

«Նոան» դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի նախավերջին մասնակիցը։

1/8 եզրափակիչում «Նոան» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Ալաշկերտին»` 9-8։ հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել «Փյունիկը», «Արարատ-Արմենիան», «Վանը» և սիրողական ակումբ «Կիլիկիան»։ Վերջին ուղեգիրը նոյեմբերի 26-ին կվիճարկեն ԲԿՄԱ-ն ու Առաջին խմբի ներկայացուցիչ «Սյունիքը»։ Քառորդ եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է, որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր նաև երկրի չեմպիոնի կոչումը։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Գյումրիի «Շիրակը» պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչից։

Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 0-0 (11-մետրանոցներով` 8-9)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա