ՀՖՖ շտաբ-բնակարանում hոկտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-26-ը:
Հայաստանի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Սյունիք» - ԲԿՄԱ
«Փյունիկ» - «Արարատ»
«Ալաշկերտ» - «Նոա»
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»
«Միկա» - «Կիլիկիա»
«Վան» - «Վեստ Արմենիա»
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող գավաթակիրը Երևանի «Ուրարտուն» է, որը նախորդ մրցաշրջանում նվաճել էր նաև երկրի չեմպիոնի կոչումը։ «Ուրարտուն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից Գյումրիի «Շիրակը» պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչից։