ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի խաղացանկը:
Հոկտեմբերի 5-ին «Գանձասարը» «Լեռնագործ» մարզադաշտում կընդունի «Օնորին»: Հաջորդ օրը «Սյունիքը» նույն մարզադաշտում կընդունի «Նիկարմին»: Հոկտեմբերի 7-ին «Էկովիլը» Ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Միկայի» հետ, հոկտեմբերի 8-ին «Լեռնային Արցախը» Վայքի «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Վեսթ Արմենիային»: Նույն օրը ԲԿՄԱ-ն Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի «Անդրանիկին», իսկ հոկտեմբերի 10-ին «Կիլիկիան» Ֆուտբոլի ակադեմիայում կմրցի «Ֆալկոնսի» հետ:
«Գանձասար» - «Օնոր», «Սյունիք» - «Նիկարմ», «Լեռնային Արցախ» - «Վեսթ Արմենիա» խաղերը կմեկնարկեն ժամը 14:00-ին, իսկ «Էկովիլ» - «Միկա», ԲԿՄԱ - «Անդրանիկ» և «Կիլիկիա» - «Ֆալկոնս» հանդիպումները՝ ժամը 19:00-ին: