Ֆուտբոլի Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կմրցեն երևանյան ակումբներ «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»: Հանդիպումը կկայանա Արմավիրի «Հոբելյանական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 15:00-ին:
Թիմերի մեկնարկային կազմերը հայտնի են.
«Արարատ». Արտյոմ Պոտապով, Հրայր Մկոյան, Հայկ Իշխանյան, Խուան Բրավո, Ռոբերտ Դարբինյան, Ռուդիկ Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Արման Մկրտչյան, Սերոբ Գալստան, Դիմիտրի Լեգբո, Տրաորե Ամարա:
«Արարատ-Արմենիան». Վսևոլոդ Երմակով, Ալեմաո, Ստյոպա Մկրտչյան, Ջունիոր Խուլիո, Վբեյմար Անգուլո, Հակոբ Հակոբյան, Կարեն Մուրադյան, Ջոնաթան Դուարտե, Մաիլսոն Լիմա, Արտյոմ Ավանեսյան, Վիլֆրիդ Էզա:
«Արարատ» - «Արարատ-Արմենիա» խաղը կցուցադրվի «Վիվառո Արենա»-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։
Հայաստանի գործող գավաթակիրը Վայքի «Նորավանքն» է, որն այս մրցաշրջանում չի մասնակցում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգային ու գավաթի խաղարկությանը: