Logo

Հայաստանի երկու լողորդ կմասնակցի Փարիզի Օլիմպիական խաղերին

14:39 / 25.06.2024Ջրային մարզաձևեր
null

Հայաստանի երկու լողորդ կմասնակցի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Փարիզ-2024-ի մասնակցության իրավունք են ստացել Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, հաղորդում է Հայաստանի լողի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես են եկել նաև Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

Հիշեցնենք, որ մինչև այս Հայաստանի օլիմպիական հավաքականը նվաճել էր Փարիզ-2024-ի 12 ուղեգիր։ Ֆրանսիայում մեդալների համար կպայքարեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ