Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել 48 կգ քաշային Արման Արզումանյանը և 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Սաֆարյանը սերբ մրցակցին հաղթել է բացահայտ առավելությամբ՝ առաջին ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկելով:
Հիշեցնենք, որ մրցումային առաջին օրը Հայաստանի 5 ներկայացուցիչներից 4-ը մեկնարկել էին հաղթանակով:
Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ):
Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 4-ին: