Logo

Հայաստանի երիտասարդական հավաքականը տնային պարտություն կրեց

16:53 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է առանց հաղթանակների շարքը 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլում։

8-րդ խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն Արմավիրի քաղաքային մարզադաշտում ընդունեց Ռումինիայի Մ21 հավաքականին և պարտվեց նվազագույն հաշվով։ Հյուրերը հաղթական գոլը խփեցին 89-րդ րոպեին։

Դաշտի տերերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով։ Վերջնամասում խաղադաշտից հեռացվեց Երևանի «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Սիմոնյանը։

Մարտի 22-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը 0-0 հաշվով էր ավարտել Չեռնոգորիայի դեմ արտագնա խաղը։ 8 տուրում հայ ֆուտբոլիստները կրել են 6 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի և 2 միավորով եզրափակում են E խմբի մրցաշարային աղյուսակը։ Ռումինիայի Մ21 հավաքականը 6 խաղից հետո վաստակեց 13 միավոր և, շրջանցելով 5 հանդիպում անցկացրած Շվեյցարիայի թիմին, բարձրացավ առաջին տեղ։

Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 6-ին՝ ընդունելով Ֆինլանդիայի թիմին։

Մ21 Եվրո-2025, որակավորման փուլ, 8-րդ տուր

Հայաստան (Մ21) – Ռումինիա (Մ21)՝ 0-1

Կրիստիան Միհայ, 89

Հեռացում՝ Էրիկ Սիմոնյան, 88 (Հայաստան)

Հայաստան․ Գոռ Մատինյան, Խարիտոն Այվազյան, Էրիկ Սիմոնյան, Արմեն Սարգսյան (Նարեկ Ջանոյան, 74), Ավենտիս Ավենտիսյան, Էդգար Փիլոյան, Գոռ Մանվելյան, Կարեն Նալբանդյան, Սերոբ Գալստյան (Նարեկ Ալավերդյան, 69), Գևորգ Տարախչյան, Նիքոլաս Կալուկյան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ