Logo

Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսել է հավաքը

11:11 / 04.09.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 4-12-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Ռաֆայել Մանասյան – «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Լևոն Դարբինյան – «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան – «Վան»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան – «Նանտ» (Ֆրանսիա)
Տիգրան Ավանեսյան – «Բալտիկա» (Ռուսաստան)
Էդուարդ Բագրինցև – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան – «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Նարեկ Մանուկյան – ԲԿՄԱ

Հայաստանի Մ21 հավաքականը Եվրո-2025-ի որակավորման փուլում սեպտեմբերի 8-ին ուժերը կչափի Ալբանիայի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Չեռնոգորիայի թիմերի հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ու կմեկնարկեն ժամը 19:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա