Հայաստանի Մ21 հավաքականը մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբում և առաջին խաղում 0:3 հաշվով պարտվեց Շվեդիայի երիտասարդական թիմին:
Շվեդիայում կայացած խաղի առաջին կեսում «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը հետ մղեց «Բարսելոնայի» հարձակվող Ռունի Բարդեգջիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածը:
Երկրորդ կեսում Ռունին աչքի ընկավ գոլով ու գոլային փոխանցումով:
Սեպտեմբերի 9-ին Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կընդունի Լեհաստանի երիտասարդական հավաքականին:
Եվրոպայի Մ21 առաջնության ընտրական փուլ, E խումբ
Շվեդիա - Հայաստան՝ 3-0
Ջոն Կուսի Ասարե, 61, Յերեմի Ագբոնիֆո, 69, Ռունի Բարդեգջի, 78, (11-մետրանոց):

