Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը 2025 թվականի Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի խաղում ընդունեց Չեռնոգորիային ու պարտվեց նվազագույն հաշվով:
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կայացած խաղում հյուրերը հաղթական գոլը խփեցին 85-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը 1-2 հաշվով տնային պարտություն էր կրել ալբանացիներից։ Հանդիպումից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, իսկ Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի գործողությունները ղեկավարում էր Տիրան Ղազարյանը:
Որակավորման փուլի E խմբում ընդգրկված են նաև Շվեյցարիայի, Ռումինիայի և Ֆինլանդիայի Մ21 հավաքականները: Հաջորդ հանդիպումը Հայաստանի երիտասարդական հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 13-ին և կհյուրընկալվի Ռումինիայի Մ21 հավաքականին:
Եվրո-2025, որակավորման փուլ
E խումբ, երկրորդ տուր
Հայաստան (Մ21) – Չեռնոգորիա (Մ21)՝ 0-1
Բալշա Տոշկովիչ, 85