Logo

Հայաստանի երիտասարդական հավաքականն ընկերական խաղում պարտվեց Կիպրոսի թիմին

20:54 / 06.06.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականն Ավանի ակադեմիայում երեք օրվա ընթացքում երկրորդ ընկերական խաղն անցկացրեց Կիպրոսի Մ21 թիմի դեմ և պարտվեց 2-5 հաշվով:

Հայաստանի Մ21 հավաքականի երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցից. աչքի ընկան Երևանի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ, եղբայրներ Դավիթ և Միսակ Հակոբյանները: Միսակը 80-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ:

Երեք օր առաջ հավաքականները 1-1 հաշիվն էին գրանցել:

Ընկերական խաղ

Հայաստան Մ21 - Կիպրոս Մ21` 2-5

Դավիթ Հակոբյան, 29 (11մ), Միսակ Հակոբյան, 69 (11մ) - Նեարխոս Զինոնոս, 3, 60, Եվագորաս Խարալամպուս, 15, Անգելոս Նեոֆիտու, 71, 81

Հեռացում` Միսակ Հակոբյան, 80 (Հայաստան)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ