Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը Ֆինլանդիայի թիմի դեմ 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի նախավերջին խաղում։
Հայաստան․ Գոռ Մատինյան, Խարիտոն Այվազյան, Ռուբեն Աբրահամյան, Համլետ Մնացականյան, Պետիկ Մանուկյան, Էդգար Փիլոյան, Կառլեն Հովհաննիսյան, Կարեն Նալբանդյան, Սերոբ Գալստյան, Գևորգ Տարախչյան, Արայիկ Էլոյան։
Հանդիպումը կկայանա Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, կմեկնարկի ժամը 20:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ 8 խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը կրել է 6 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի և 2 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Ֆինլանդիայի Մ21 հավաքականը 6 խաղից հետո 10 միավորով երրորդ տեղում է։ Առաջատար Շվեյցարիան ունի 14, իսկ երկրորդ տեղում գտնվող Ռումինիան՝ 13 միավոր (6-ական խաղից հետո)։