Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի թիմի դեմ 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրի խաղում։
Հայաստան․ Գոռ Մատինյան, Խարիտոն Այվազյան, Համլետ Մնացականյան, Նարեկ Ջանոյան, Էրիկ Սիմոնյան, Ավենտիս Ավենտիսյան, Տիգրան Ավանեսյան, Կարեն Նալբանդյան, Սերոբ Գալստյան, Գևորգ Տարախչյան, Նիքոլաս Կալուկյան։
Հանդիպումը կկայանա Պոդգորիցայում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ Դա կլինի Արմեն Գյուլբուդաղյանցի նորամուտի խաղը Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։
Հիշեցնենք, որ 6 տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը կրել է 5 պարտություն, գրանցել 1 ոչ-ոքի և 1 միավորով եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Չեռնոգորիայի Մ21 հավաքականը 3 խաղից հետո ունի 3 միավոր։


