Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անվանացուցակը, որոնք պատրաստվելու են ԵՎՐՈ Մ21-ի որակավորման փուլի Ֆրանսիայի հասակակիցների դեմ արտագնա խաղին։
ՀՖՖ-ի հաղորդմամբ՝ հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները.
Դարպասապահներ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Անտոնի Կազարյան – «Պոնֆերադինա» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան – «Լյունեբուրգ» (Գերմանիա)
Էրիկ Փիլոյան – ԲԿՄԱ
Վոլոդյա Սամսոնյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Տիգրան Այունց – «ՈՒրարտու»
Արտյոմ Գյուրջյան – «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Ժիրայր Շաղոյան – «Արարատ-Արմենիա»
Նարեկ Աղասարյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Նորավանք»
Գևորգ Տարախչյան – «Սևան»
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան – «Արարատ-Արմենիա»
Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ
Մարտին Գրիգորյան – ԲԿՄԱ
Հայաստանի Մ21 հավաքականը նոյեմբերի 7-ից կսկսի մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ Մ21-ի որակավորման փուլի H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։