Հայաստանի երիտասարդական հավաքականի (Մ-21) 19-ամյա պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում առաջին անգամ խաղաց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նա փոխարինման դուրս եկավ Մախաչկալայի «Դինամոյի» դեմ 22-րդ տուրի տնային խաղում, որում մոսկովյան ակումբը հաղթեց 2-0 հաշվով:
Բանդիկյանը խաղադաշտ դուրս եկավ 87-րդ րոպեին: 8 րոպե անցկացրեց խաղադաշտում, 5 անգամ գնդակով եղավ, երեք ճշգրիտ փոխանցում կատարեց:
Բանդիկյանը ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի ավագն է: Ռուսաստանի երիտասարդական լիգայում անցկացրած 24 խաղում խփել է չորս գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Պաշտպանը մեկ խաղ է անցկացրել Հայաստանի Մ21 հավաքականում, երկու խաղ` Մ19-ում: