Հայաստանի երիտասարդական հավաքականի եզրային պաշտպան Արսեն Գալստյանը հեռացել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի ԲԿՄԱ-ից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
20-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի հուլիսից էր պաշտպանում ԲԿՄԱ-ի գույները: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 հանդիպման, գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չի դարձել:
Երևանյան ակումբը Գալստյանին մաղթել է հաջողություն հետագա կարիերայում: