Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանն» իմացել է մրցակիցներին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլում։
Շվեյցարական Նիոնում կայացած վիճակահանության արդյունքում երևանյան ակումբին բաժին են հասել «Մանչեսթեր Ֆուտզալը» (Անգլիայի չեմպիոն), «Շիշլին» (Թուրքիայի չեմպիոն) և «Թայգերս Ռեորմունդը» (Նիդերլանդների չեմպիոն)։ Խմբային փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 20-25-ին։
Նախնական փուլի արգելքը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինի սերբիական «ԿՄՖ Ֆոն Բանյիցան», լատվիական «Ռիգա Ֆուտզալը» և նախնական փուլի A խմբի առաջին տեղ գրաված թիմը։