Logo

Հայաստանի չեմպիոն Մարիա Գևորգյանը բաց կթողնի Եվրոպայի առաջնությանը

14:36 / 10.02.2023Շախմատ
գրոսմայստեր-Մարիա Գևորգյան

Շախմատի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի 78-րդ առաջնության հաղթողի կոչումը նվաճած գրոսմայստեր Մարիա Գևորգյանը չի մասնակցի 2023թ․ Եվրոպայի անհատական առաջնությանը։ Այդ մասին 28-ամյա շախմատիստուհին հայտնել է սոցցանցերում։

«Ես շատ մոտիվացված էի տարվա իմ ամենասիրելի մրցաշարին՝ Եվրոպայի անհատական առաջնությանը, մասնակցելու համար։ Ամեն ինչ պատրաստ էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության շնորհիվ, սակայն, ցավոք, այս տարի ստիպված կլինեմ բաց թողնել այն»,- գրել է Մարիա Գևորգյանը:

Հիշեցնենք, որ հունվարին Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ նվաճել էր կանանց Հայաստանի չեմպիոնի կոչումը՝ կրկնելով 2016, 2017, 2019, 2020 թվականների հաջողությունը։

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությանը կկայանա մարտի 18-29-ին Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում: Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Էլինա Դանիելյանը 2431 վարկանիշով առաջնության մասնակիցների մեջ 7-րդն է: Էլինան 2021թ. նվաճել էր Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը:

Կանանց Եվրոպայի առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 տուր: Մրցանակային հիմնադրամը 60 հազար եվրո է, որը կբաշխվի լավագույն արդյունքի հասած 20 շախմատիստուհիների միջև: Եվրոպայի չեմպիոնուհին կպարգևատրվի 10 հազար եվրոյով, 2-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 8 և 7 հազարական եվրո:

Մարիա Գևորգյան. «Կարծում եմ՝ այս տարի շատ լավ հավաքական ենք ունենալու»

ԵԱ. Գաբրիել Սարգսյանի վարկանիշն ամենաբարձրն է մրցաշարի մասնակիցների մեջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ