Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք մեդալ:
Ոսկե մեդալակիր է դարձել Հարություն Հակոբկոխյանը (71 կգ), որը եզրափակիչում հաղթել է ռուս Աբդուլա Չերգեսովին։
63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ:

