Logo

ՀԲՖ-ն ցավակցել է Խորեն Ինջյանի մահվան կապակցությամբ

12:31 / 12.09.2024Բռնցքամարտ
null

Կյանքից հեռացել է բռնցքամատի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Խորեն Ինջյանը։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել անվանի բռնցքամարտիկի մահվան կապակցությամբ։

Խորեն Ինջյանը մարզական կարիերայում առավել նշանակալի հաջողությունների է հասել 1979 թվականին։ Այդ տարվա մայիսին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ հասնելով կիսաեզրափակիչ՝ դարձել է բրոնզե մեդալակիր։

Այդ տարի նա նաև դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող և ԽՍՀՄ ժողովուրդների VII սպարտակիադայի ոսկե մեդալակիր: Նույն տարում ԱՄՆ-ում մասնակցել է աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը և հասել եզրափակիչ։ 1990 թվականից ապրել է Լոս Անջելեսում։ 1995-1997 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ