Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Սամվել Գասպարյանն ընտրվել է մարզաձևի եվրոպական կոնֆեդերացիայի՝ մրցումների կոմիտեի անդամ։
Նա ներգրավված է լինելու կառույցի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի կազմակերպչական աշխատանքներին, տեղեկացնում է ՀԲՖ-ն։


