Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ռիգա, որտեղ կանցկացնի Լատվիայի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը:
Լատվիա - Հայաստան C դիվիզիոնի չորրորդ խմբի 6-րդ տուրի խաղը տեղի կունենա նոյեմբերի 17-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիներին և չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր:
Ֆոտո` ՀՖՖ