Logo

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

13:48 / 17.03.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 17-ի երեկոյան առաջին մարզումը կանցկացնի այս հավաքի շրջանակում: Մի շարք ֆուտբոլիստներ արդեն գտնվում են ազգային հավաքականի ճամբարում.

  • Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
  • Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
  • Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
  • Վարազդատ Հարոյան - «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
  • Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Ստյոպա Մկրտչյան - «Օսյեկ» (Խորվաթիա)
  • Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
  • Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա» 
  • Սերգեյ Մուրադյան - «Նոա»
  • Հովհաննես Համբարձումյան - «Նոա»
  • Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
  • Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
  • Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
  • Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
  • Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ» 
  • Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
  • Արթուր Միրանյան – «Նոա»

Ազգային թիմին մարտի 18-ին կմիանան նաև պաշտպան Անդրե Կալիզիրը, կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, վինգեր Էդգար Սևիկյանն ու հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը: Հաջորդ օրն էլ հավաքականի ճամբար կժամանի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ ազգային թիմին կմիանան նաև հարձակվողներ Նորբերտո Բրիասկո Բալեկյանն ու Լուկաս Սելարայանը:

Հայաստանի հավաքականը մարտի 18-ին՝ ժամը 17:00-ին, Ավանի ակադեմիայում բաց մարզում կանցկացնի, որին կհետևեն միայն մեդիայի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարտի 22-ին տարվա առաջին խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Կոսովոյի ազգային հավաքականին, իսկ չորս օր անց Պրահայում կհյուրընկալվի Չեխիային: Երկու հանդիպումներն էլ ընկերական են:

Ֆոտո՝ ՀՖՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ