Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին մեկնել է Սկոպյե` մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրի հանդիպմանը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով.
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա), Հենրի Ավագյան («Փյունիկ»)։
Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Վեսթ Քոսթ»), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»)։
Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արամ Խամոյան (ԲԿՄԱ Երևան), Գոռ Մանվելյան («Նոա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի նախաղաղային մամուլի ասուլիսը կայանալու է օգոստոսի 9-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում` Երևանի ժամանակով 20:30-ից սկսած։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։
Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեում, կմեկներկի Երևանի ժամանակով 22:45-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Ֆոտո` ՀՖՖ