Logo

Հայաստանի հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ

11:53 / 09.10.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ, որտեղ կանցկացնի Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպումը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Արթուր Սերոբյանի նախախաղային ասուլիսը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: Ասուլիսից հետո թիմը նախախաղային մարզում կանցկացնի Տորսհավնի «Տորսվյոլուր» ստադիոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ - Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին ու կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Այդ խաղից երեք օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ