Հայաստանի ազգային հավաքականն սկսել է մարզական հավաքը` պատրաստվելով առաջիկա ընկերական հանդիպումներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Անդրանիկ Հակոբյան - «Վալենսիա Մ-19» (Իսպանիա)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Սոլոմոն Ուդո - «Փյունիկ»
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Արթուր Միրանյան - «Նոա»
Էդգար Սևիկյանը («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան) և Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան) ազգային թիմին կիմանան այսօր` մայիսի 27-ին` ավելի ուշ։ Հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը («Ցինդաո Վեսթ Քոսթ», Չինաստան) հավաքին կմիանա մայիսի 28-ին։
Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հավաքականի ճամբար կժամանի հունիսի 3-ին, քանի որ հունիսի 2-ին իր ակումբի կազկում մանսակցելու է Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ Հայստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին Լյուբլյանայում արտագնա ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ, իսկ հունիսի 7-ին Երևանում կընդունի Ղազախստանին։