Logo

Հայաստանի ազգային հավաքականի մարզումային երկրորդ օրը

21:34 / 12.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ավանի ակադեմիայում շարունակում է պատրաստվել Ազգերի լիգայի նոյեմբերյան խաղերին:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ առաջիկա խաղերին պատրաստվող ազգային հավաքականն ավարտել է մարզումային երկրորդ օրը:

Հայաստանի հավաքականի մարզիչի պաշտոնակատարն ու «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոյեմբերի 13-ին հանդես կգան նախախաղային ասուլիսով, իսկ ազգային թիմը «Հանրապետական» ստադիոնում Ֆարերյան կղզիների դեմ տնային հանդիպումից առաջ վերջին մարզումը կանցկացնի:

Հայաստան - Ֆարերյան կղզիներ ՈւԵՖ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, կմեկնարկի ժամը 21:00-ին և կցուցադրվի Fast Sports-ի ուղիղ եթերում:

Այս խաղից երեք օր անց Հայաստանի հավաքականը Ռիգայում կհյուրընկալվի Լատվիայի ազգային թիմին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերին անցկացրած խաղերից առաջինում հյուրընկալվելիս 2-2 հաշիվն էր գրանցել Ֆարերյան կղզիների հետ, իսկ երեք օր անց «Հանրապետականում» 0-2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային և զրկվել առաջին տեղը գրավելու հնարավորությունից: Խաղից հետո ՀՖՖ-ն հայտարարել էր, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է գլխավոր մարզիչի պաշտոնից:

Օրեր առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ ազգային հավաքականը նոյեմբերյան խաղերից առաջ նոր գլխավոր մարզիչ չի ունենա: Ֆեդերացիան շարունակում է բանակցել տարբեր մասնագետների հետ:

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա