Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոման Բերեզովսկին հրապարակել է թիմի կազմն առաջիկա ընկերական խաղերի համար։ Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Կոսովոյին, իսկ 3 օր անց արտագնա հանդիպում կանցկացնի Ալբանիայի հետ:
Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո ազգային թիմ է վերադարձել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Էդգար Բաբայան - «Ռաններս» (Դանիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան - «ԲԿՄԱ Սոֆիա» (Բուլղարիա)
Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)
Արթուր Գալոյան - «Ալանիա» (Ռուսաստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հետևյալը.
«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:
Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: