Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները փորձել են կանխատեսել Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ՊՍԺ - «Ինտեր» խաղի հաշիվը:
«Մյունխենի Ֆուտբոլի Արենայում» կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը: Միլանյան գրանդի մեկնարկային կազմում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ակումբային գլխավոր եվրագավաթի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին և կհեռարձակվի «Ֆասթ Սպորտով»:


