Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ոչ ամբողջական կազմով Ավանի ակադեմիայում մեդիայի ներկայացուցիչների համար բաց մարզում է անցկացրել:
FastNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը Հայաստանի հավաքականի մարզումից ֆոտոշարք է պատրաստել:
Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականին են միացել պաշտպան Գեորգի Հարությունյանն ու Անդրե Կալիզիրը, կիսապաշտպաններ Էդուարդ Սպերցյանն ու Ժիրայր Շաղոյանը և հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը:
Պաշտպան Նաիր Թիկնիզյանը, կիսապաշտպաններ Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը Երևան կժամանեն սեպտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը սեպտեմբերի 7-ին Ազգերի լիգայի նոր խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Լատվիայի հավաքականին, իսկ երեք օր անց Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային: