Logo

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը

21:35 / 11.11.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն անցկացրեց ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կմրցի Ֆարերյան կղզիների, իսկ նոյեմբերի 17-ին Ռիգայում` Լատվիայի թիմի դեմ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերին անցկացրած խաղերից առաջինում հյուրընկալվելիս 2-2 հաշիվն էր գրանցել Ֆարերյան կղզիների հետ, իսկ երեք օր անց «Հանրապետականում» 0-2 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիային և զրկվել առաջին տեղը գրավելու հնարավորությունից: Խաղից հետո ՀՖՖ-ն հայտարարել էր, որ ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է գլխավոր մարզիչի պաշտոնից:

Օրեր առաջ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ ազգային հավաքականը նոյեմբերյան խաղերից առաջ նոր գլխավոր մարզիչ չի ունենա: Ֆեդերացիան շարունակում է բանակցել տարբեր մասնագետների հետ:

Ֆոտո` ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ