Logo

Հայաստանը 3-րդ մեդալն է նվաճել ծանրամարտի պատանեկան ԵԱ-ում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:45 / 11.08.2022• Ծանրամարտ
null

Հայաստանի պատանեկան հավաքականը երրորդ մեդալն է նվաճել Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում։

Մ17 տարիքային խմբի 55 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Ժորա Գրիգորյանը: Հայ ծանրորդը հրում երկամարտում գրանցել է 225 կգ։ Պոկում վարժությունում նա գլխավերևում է պահել 100 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 125:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը 2 ոսկե մեդալ էր նվաճել.

Եվրոպայի պատանեկան առաջնության առաջին օրը չեմպիոն էր հռչակվել Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Չոլակյանը (49 կգ), որը հաղթել էր մինչև 17 տարեկանների պայքարում։

Աղջիկների Մ17 տարիքային խմբի 49 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ էր տարել Ալեքսանդրա Գրիգորյանը։ Հայ մարզուհին հաջող էր կատարել բոլոր՝ 6 մոտեցումները և երկամարտում գրանցել 167 կգ։ 


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ