Ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո ֆուտբոլի Հայաստանի 32-րդ առաջնությունը կվերսկսի սեպտեմբերի 14-ին։ Առաջին խաղային օրը կկայանա 7-րդ տուրի երկու հանդիպում։ Հետնապահ «Վեստ Արմենիան» կընդունի Չարենցավանի «Վանին», իսկ Երևանի «Արարատը» տնային հանդիպում կանցկացնի Գյումրիի «Շիրակի» հետ։
Հիշեցնենք, որ 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Երևանի «Փյունիկը», որն ունի 14 միավոր։ 2-3-րդ տեղերը բաժանում են 13-ական միավոր հավաքած «Ալաշկերտն» ու «Ուրարտուն», իսկ «Նոան» 12 միավորով չորրորդն Է։
Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր
Սեպտեմբերի 14
«Վեստ Արմենիա» - «Վան»՝ 14։00 (Ֆասթ Սպորտ)
«Արարատ» - «Շիրակ»՝ 16։00 (Ֆասթ Սպորտ)
Սեպտեմբերի 15
«Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 16։00
«Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 18։00 (Ֆասթ Սպորտ)
Սեպտեմբերի 16
«Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 16։00