Դեկտեմբերի 15-ին մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 50 բռնցքամարտիկ:
Առաջին օրը ռինգ է դուրս եկել գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը (52 կգ): Եվրոպական խաղերի հաղթողը ուժեղ գտնվեց Ռոբերտ Խանդուղյանից ու նվաճեց կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր: Այս քաշային կարգում հաջորդ փուլ դուրս եկան նաև Սեյրան Եղիկյանը ու Ռուբեն Գարբոյանը:
57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը 1/8 եզրափակիչում առավելության հասավ Սուրեն Խաչատրյանի նկատմամբ: 69 կգ քաշային Նազարյանը Հայրիկը ու Վահե Հաբեթյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ:
Ինչպես կրտսեր ու ավագ տարիքի առաջնությունները, մեծահասակների մրցաշարը նույնպես անցկացվում է VBET ընկերության աջակցությամբ ու ուղիղ եթերում հեռարձակվում է Vivaro News-ի յութուբյան ալիքում:

