4 հանդիպում անցկացրած Կապանի «Սյունիքը» 12 միավորով գլխավորում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության աղյուսակը 5-րդ տուրից հետո, հաղորդում է ՀՖՖ կայքը:
«Փյունիկ Ակադեմիան», որը նույնպես 4 խաղ է անցկացրել, 9 միավորով երկրորդն է: Առաջատար եռյակը եզրափակում է 5 խաղ անցկացրած «Ուրարտու-2»-ը, որը վաստակել է 8 միավոր:
Հայաստանի Առաջին խումբ. 5-րդ տուրի արդյունքները.
«Փյունիկ Ակադեմիա» - «Շիրակ-2»՝ 2-1
«Գանձասար» - «Նիկարմ»՝ 2-0
«Օնոր» - «Լեռնային Արցախ»՝ 1-2
«Ուրարտու-2» - «Անդրանիկ»՝ 0-0
«Արարատ-2» - «Ալաշկերտ-2»՝ 5-0
«Նոա-2» - «Սյունիք»՝ 0-2
ԲԿՄԱ-2 - «Միկա»՝ 4-1
4-ական գոլով ռմբարկուական աղյուսակի առաջատարներն են Հայկ Գալստյանը («Ուրարտու-2»), Նարեկ Սարգսյանը («Նոա-2») և Աշոտ Քոչարյանը («Նոա-2»):
6-րդ տուրի ժամանակացույցը.
Լուսանկարներն ու էկրանանկարը՝ ՀՖՖ